Jump to content

Ջենիֆեր Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենիֆեր Աբել
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մականուն(ներ)՝Jenn
Մասնագիտացում՝ջրացատկորդ և լողորդ
Երկիր՝ Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 23, 1991(1991-08-23) (33 տարեկան)
Ծննդավայր՝Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Հասակ՝160 սանտիմետր
Քաշ՝62 կիլոգրամ

Ջենիֆեր Աբել (անգլ.՝ Jennifer Abel, օգոստոսի 23, 1991(1991-08-23), Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի ջրացատկորդ[1][2][3], 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ցատկահարթակից սինխրոն ցատկերում, 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնությունների 5-ակի մեդալակիր, 2015 թվականի Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Համագործակցության խաղերի քառակի չեմպիոն։ Մասնագիտացած է երեք մետր և մեկ մետր բարձրությամբ ցատկահարթակներից ցատկերում։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբելը ջրացատկով զբաղվելը սկսել է 4 տարեկանում՝ հետևելով ավագ եղբոր օրինակին։ 2006 թվականից Ջենիֆերը սկսել է հանդես գալ Կանադայի հավաքականում՝ մասնակցելով Գրան պրիի էտապին։

2008 թվականին Ջենիֆերը նորամուտը նշել Է Պեկինի Օլիմպիական խաղերում, սակայն 3 մետր տրամպլինում գրավել է 13-րդ տեղը կիսաեզրափակիչում և դուրս չի եկել եզրափակիչ։ 2009 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ 12-րդ տեղն Է զբաղեցրել 1 մ ցատկահարթակում, 11-րդը՝ 3 մետր տրամպլինում՝ բրոնզե մեդալի համար պայքարում զիջելով ռուս Յուլիա Պախալինային և Անաստասիա Պոզդնյակովային։

2010 թվականին երկու ոսկե և արծաթե մեդալ է նվաճել Համագործակցության խաղերում[4]։ 2011 թվականին նվաճել է արծաթե մեդալ Պանամերիկյան խաղերում, հաջողությամբ հանդես է եկել աշխարհի առաջնությունում, որտեղ նվաճել է արծաթե մեդալ սինխրոն ցատկում և բրոնզե մեդալ անհատական առաջնությունում, ինչպես նաև զբաղեցրել է 14-րդ տեղը 1 մ ցատկահարթակում։

2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերում Աբելը բրոնզե մեդալ է նվաճել Էմիլի Հեյմանսի հետ միասին[5]։ Անհատական մրցումներում Ջենիֆերը դարձել է 6-րդը։ 2013 թվականին աշխարհի առաջնությունում 3 մետր անհատական ցատկում գրավել է 5-րդ տեղը և սինխրոն ցատկում նվաճել բրոնզե մեդալ։ 2014 թվականին Ջենիֆերը մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ է նվաճել Համագործակցության խաղերում։ 2015 թվականին կանադացի ջրացատկորդը Պանամերիկյան խաղերում ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել, այնուհետև սինխրոն ցատկում նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը[6], հետո դարձել է երկրորդ խառը համաժամանակյա ցատկերում երեք մետր ցատկահարթակից։

Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Աբելը շատ մոտ է եղել երեք մետրանոց ցատկահարթակից անհատական ցատկում պատվո հարթակին հայտնվելուն։ Սկզբում Ջենիֆերը վստահ հաղթել է որակավորումը՝ ավելի քան 5 միավորով առաջ անցնելով երկու չինացի ցատկորդներից։ Կիսաեզրափակչի արդյունքում Աբելը 30 միավոր ավելի քիչ է վաստակել, սակայն դա բավական էր, որպեսզի երրորդ տեղից դուրս գար եզրափակիչ։ Ցատկերի վճռական շարքը անցել է չինացիների ճնշող առավելությամբ։ Չորս ցատկից հետո բրոնզե մեդալի գլխավոր հավակնորդը եղել է Աբելը, սակայն վերջին ցատկի համար նա ստացել է ընդամենը 69 միավոր, ինչի շնորհիվ նրան հաջողվել է առաջ անցնել իտալացի Տանյա Կանյոտոյից, որը նախորդ ցատկերից հետո գրեթե 7 միավորով զիջել է Աբելին։ Սինխրոն ցատկում Աբելը Պամելա Ուորի հետ զույգով նույնպես դարձել է 4-րդը, ընդ որում՝ կանադական դուետը զիջել է ավստրալուհիներ Մեդիսոն Կինիին և Անաբել Սմիթին, որոնք նվաճել են բրոնզե մեդալներ ընդամենը 0,77 միավորի առավելությամբ։

Ջենիֆեր Աբելը որակավորվել է մասնակցելու 2020 թվականի Օլիմպիական խաղերին[7], որտեղ նվաճել է արծաթե մեդալ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

  • Կանադայի տարվա մարզուհի Aquatic Federation of Canada վարկածով – 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Jennifer Abel. sports-reference.com
  2. Jennifer Abel Արխիվացված 2016-10-30 Wayback Machine. nbcolympics.com
  3. Jennifer Abel Արխիվացված Հոկտեմբեր 21, 2016 Wayback Machine. rio2016.com
  4. Canada's Abel adds 3rd diving medal - CBC Sports - Sporting news, opinion, scores, standings, schedules
  5. CBC Sports - Heymans, Abel capture Canada's 1st medal at London Olympics
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Qualifying for Tokyo Olympics an unprecedented challenge because of COVID-19». torontosun (կանադական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Աբել» հոդվածին։